Լրահոս
Հասարակական
17:49
02.02.22
116

Հայաստանում խոսնակի ինստիտուստը տապալված է․ «Հրապարակ»

Img default alt hy

Գործող իշխանությունների համար խոսնակի ինստիտուտն առհասարակ, կարծես, այնքան էլ ընդունելի չէ։ Դե, իհարկե, հասկանալի է, նախկին խմբագիր, այժմ վարչապետ Փաշինյանի կարողությունները մեծ են հաղորդակցության ոլորտում, սակայն խոսնակի առկայությունը լրատվամիջոցների հետ համագործակցության համար, ենթադրելի է, որ գոնե ինչ-որ չափով պետք է կարևորություն ունենա, գրում է «Hraparak.am»-ը;

«Թեպետ բազմիցս անդրադարձներ եղել են, որ խոսնակները հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների հանդեպ ունեն առանձնակի բացասական վերաբերմունք, սակայն, այնուամենայնիվ, դրանից այդ ինստիտուտի կարևորությունը չի մահանում։ 

Վարչապետ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է մամուլի խոսնակ չունի։ Մամուլի խոսնակ չունի նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, դե իսկ բոլորովին վերջերս էլ հեռացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ իր հետ տանելով իր ինքնատիպ խոսնակին։ Ու չնայած, որ նոր քաղաքապետ ունենք, սակայն նոր քաղաքապետը ևս, կարծես, խոսնակի կարիք չի զգում։

Հայկ Մարությանի հետ ազատվեցին և իր խոսնակը, և քաղաքապետարանի վարչության պետը։ Քաղաքապետարանի լրատվական բաժնից տեղեկացանք, որ այդ մասին խոսակցություններ անգամ չկան, թեկնածու եևս չկա։ Իսկ, թե առաջիկայում կտարվեն այս մասով աշխատանքներ, հայտնի չէ»։