Լրահոս
Քաղաքական
23:07
25.06.19
115

Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց. Ազգային Ժողովի արտահերթ նիստ

Խորհրդարանը այսօր ընդունել է հարկային օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների փաթեթը: Կառավարության հարկային նոր քաղաքականությունը նաև եկամտահարկի համահարթեցում է նախատեսում: Սրա արդյունքում, տարբեր հաշվարկներով, բյուջեն մոտ 27 միլիարդի պակասորդ է ունենալու: Իմ քայլից Բաբկեն Թունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե գործարարները անհամբեր սպասում են հարկային նոր օրենսգրքի ընդունմանը: Թունյանին Լուսավոր Հայաստանից հակադարձել են՝ թյուր են այն պնդումները, թե այս փոփոխությունները ներդրումների համար լավ միջավայր են ձևավորում: