Լրահոս
Քաղաքական
23:19
02.03.20
100

Հանրաքվե. «ոչ»-ի կողմնակիցներն ընտրակաշա՞ռք են բաժանում

Մեր երկրում շարունակվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու ընկերներից ազատվելու համար նախաձեռնած հանրաքվեի քարոզարշավը: Իշխող քաղաքական ուժը դեռ հանրաքվե նշանակելու նիստի օրը խորհրդարանում փոխխոսնակի բերանով մեսիջ ուղարկեց նրանք, որ կհավաքվեն ոչ-ի շտաբում, ըստ էության, կպիտակավորվեն, որպես հին Հայաստանի հետ կապ ունեցող ուժեր: Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել են լուրերը, թե ոչ-ի քարոզիչների դեմքով հին Հայաստանը եկել ու փող է բաժանում հետհեղափոխական, թավշյա հանրաքվեի քարոզարշավին: Ոչ-ը, որ անգամ գրասենյակ չունի, հորդորում է իրավապահներին դիմել, բայց ընտրակաշառքի լուրը սոցցանցերից իրավապահների ականջին այդպես էլ չի հասնում: