Լրահոս
Աշխարհ
11:23
27.03.19
190

Համբուրե՞լ Պապի ձեռքը, թե՝ ոչ

Img default alt hy

Երկուշաբթի օրը Հռոմի Պապը այցելել էր Կաթողիկ սրբավայր՝ Լորետոյում: Հավատացյալները մոտենում էին, ստանում Պապի օրհնությունը եւ խոնարհվում՝ ձեռքը համբուրելու: Սակայն Պապը որեւէ մեկին թույլ չի տվել իր ձեռքը համբուրել:

Սա կաթողիկ մշակույթի պահպանողականների եւ առաջադեմների միջեւ վեճ է առաջացրել, տեղեկացնում է Reuters–ը:

LifeSiteNews-ը, որը պահպանողական կաթողիկ կայք է եւ հաճախ է քննադատում Պապին, այս դեպքը «անհանգստացնող» է անվանել իր հաղորդումներից մեկում, որտեղ պատմվել է Պապի կրած մատանիների ու դրանց նշանակությունների մասին:

Պապի կենսագիր Օսթեն Իվերին հակադարձել է. «Պապը ցանկանում է վստահ լինել, որ մարդիկ իրեն սիրում են, ոչ թե ընդունում են, որպես սուրբ մասունք: Նա Աստծո քահանան է, ոչ թե՝ Հռոմի կայսրը»: