Լրահոս
Կրթություն և գիտություն
12:29
03.04.19
191

Գյումրու N37 դպրոցի տնօրենը հեռանալու դիմում է գրել

Img default alt hy


Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Աստղիկ Ավետիսյանի որոշումը դպրոցում բոյկոտի պատճառ է դարձել: Ըստ Հայկական ժամանակ օրաթերթի՝ աշակերտները դեմ են նրա հրաժարականին: Հիշեցնենք՝ հոկտեմբերին դպրոցի համակարգչային օպերատորը ոստիկանություն էր դիմել, ասել, որ աշխատանքը պահելու համար՝ տնօրենի պահանջով՝ 2018-ի հունվարից մարտ ամիսներին՝ Աստղիկ Ավետիսյանին է տվել աշխատավարձի կեսը: Իսկ դրանից առաջ նաեւ իրեն հատկացված, բայց չպարապած դասաժամի գումարն ու արձակուրդայինը: Կաշառք վերցնելու ու փաստաթղթեր կեղծելու համար հարուցված է քրեական գործ: