Լրահոս
Քաղաքական
12:37
04.04.19
238

Գործադիր պոեզիա. Սերը վարչապետի աչքերում երբեք չի խամրի

Img default alt hy


Նիկոլ Փաշինյանը նորից բանաստեղծություն է գրել: ՙԲաղրամյան՚ զորավարաժարան էր գնացել: Ֆեյսբուքում ափսոսանք է հայտնել, որ չի կարող մանրամասներ պատմել, դրա փոխարեն ճանապարհին իրեն ողջունող արմավիրցիներից ոգեւորված չափածո տեքստով՝ համբույր է ուղարկել իրեն պարզած ձեռքերին, խոստացել է, եթե իրեն նայողների աչքերում սերը չքանա, իր աչքերինը երբեք չի խամրի: Նաեւ խոստացել է ճանապարհ կառուցել գյուղացիների ոտքերին կոշտուկների պատճառ դարձած կածանը:

Համբուրում եմ ձեր ձեռքերը, 
որ պարզել եք ինձ հեռվից,
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում, 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝ 
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը, 
որ բացել եք դուք հիմա: 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝ 
մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եւ ուզում եմ վստահ լինել, 
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի: