Լրահոս
Քաղաքական
19:15
16.09.21
58

Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցիները 3 օրվա ընթացքում ազատ կարձակվեն

Գորիս-Կապան ճանապարհին 2-3 կիլոմետրանոց խցանումներ են: Իրանական մեքենաները կուտակվել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության անցակետի մոտ՝ ադրբեջանցիներին տուրք չվճարելու միջոցներ են փնտրում: Ադրբեջանցիների դրած մաքսակետում ստուգումից հետո ձերբակալված իրանցի 2 վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Նա տեղեկություն ունի, որ խնդրով ռուս սահմանապահներն են զբաղվում: Ինքը կարծում է՝ Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական ուղեկալի տեղադրումը Ադրբեջանի գործն է, որին Հայաստանը միջամտել չի կարող։