Լրահոս
Հայաստան
13:20
15.09.21
56

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար

Img default alt hy

Նախօրեին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ նման ահազանգ ստացել է վարորդներից։

«Երեկ ինձ Կապանից ասել են, որ հայկական երեք բեռնատար են ստուգել։ Հարյուր տոկոսանոց չէ, բայց տեղեկացրել են վարորդները»։

 Հայկական բեռնատարները Գորիսից Կապան էին ուղևորվում։ Քոչարյանը նշեց, որ հայ վարորդներից ադրբեջանցիները գումար չեն պահանջել, թե ինչո՞ւ են կանգնեցրել հայկական բեռնատարները, դեռ պարզ չէ։