Լրահոս
Հասարակական
17:09
28.03.19
165

Գազավորված ըմպելիքների հարկը չի ավելանա

Img default alt hy

Հանրային ճնշումներից հետո կառավարությունը նահանջեց ու գազավորված ըմպելիքների հարկման դրույթը հանեց Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից: «Արմենպրեսին» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ սկզբունքի խնդիր կար: Եթե իրենք հարցը դիտում էին որպես առողջապահական խնդիր լուծող եւ դրույքաչափ բարձրացնում բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքների համար, ապա հարց էր ծագում, թե ինչու նույնը չեն անում շաքար պարունակող մյուս ապրանքների դեպում: Ի դեպ, գազավորված ըմպելիք արտադրողներն էին այս խնդրահարույց հարցը բարձրացնում: