Լրահոս
Հասարակական
22:00
31.05.26
413

Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Zhongtong» և «Գազել» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գարեգն Նժդեհի հրապարակում, Բագրատունյաց 14 շենքի հարևանությամբ բախվել են «Zhongtong» և «Գազել» մակնիշի ավտոբուսները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված տրանսպորտային միջոցները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և մեկը սպասարկում է թիվ 15, մյուսը՝ թիվ 42 երթուղին։