Լրահոս
Հայաստան
19:13
03.04.19
180

Գարեգին Խումարյանը՝ Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն

Img default alt hy


Հանրային ռադիոյի աշխատակիցները շոկի մեջ են իրենց նոր տնօրենի անունը լսելուց հետո: Նոր գործադիր տնօրեն է դարձել Լրատվական ռադիոյի հիմնադիր Գարեգին Խումարյանը։ Որոշումն ընդունել է հեռուստառադիոընկերության խորհուրդը։ Ռադիոյի աշխատակիցները սակայն, համաձայն չեն այս ընտրությանն ու պահանջում են՝ իրենց դրսից տնօրեն չբերել: Նրանք հայտարարություն են տարածել, նշելով, որ կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրության ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ են կոշտ քայլերի: Հրապարակ օրաթերթի տեղեկություններով՝ մրցույթն անցկացվել է կոպիտ խախտումներով։ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը, որն անցկացնում է մրցույթը, ճնշում է գործադրել հանձնաժողովականների վրա և իր թեկնածուն է պարտադրել, որն էլ հայտնի ռադիոլրագրող Կորյուն Խումարյանի որդի՝ Գարեգին Խումարյանն է։