Լրահոս
Աշխարհ
23:09
27.03.20
68

Ֆրանսիայում կորոնավիրուսից դեռահաս է մահացել

Ֆրանսիայում առաջին դեռահասն է մահացել կորոնավիրուսից: 16-ամյա աղջնակը, ըստ հարազատների, առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել: Բժիշկները զարմացած են, որովհետեւ խիստ հազվադեպ են կորոնավիրուսի ծանր դեպքերը երիտասարդների շրջանում: Ֆրանսիայում, կորոնավիրուսը բուժելու համար արդեն պաշտոնապես կարող են օգտագործել սկանդալային քլորոքինը: Սակայն, պետության այդ որոշումից հետո էլ շատ մասնագետներ չեն վստահում դեղամիջոցի արդյունավետությանը: