Լրահոս
Միջազգային
17:30
30.09.21
39

Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման. տեսանյութ

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 1 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավին առավելագույն թույլատրված գումարից կրկնակի ավելի՝ 2,5 մլն եվրո ծախսելու համար: Լը Մոնդը հայտնում է, որ Սարկոզին պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության տակ: