Լրահոս
Աշխարհ
23:48
07.03.20
77

Էժան նավթ, քիչ ճանապարհորդներ. Կորոնավիրուսն աշխարհում

Նոր տեսակի կորոնավիրուսի աշխարհագրությունը ընդլայնվում է: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում: Այդ երկրում 24 ժամում մահացել է 49 մարդ: Կառավարությունը որոշել է փակել բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Վրաստանում 12 մարդու մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, այդ թվում՝ երկրի գլխավոր վարակաբանի որդու: Բեռլինում սրվել է բժշկական դիմակների ճգնաժամը: Անհայտ անձինք բեռնատար են գողացել, որում 60,000 ռեսպիրատոր դիմակ է եղել: Աշխարհը տագնապի մեջ է, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հազարը: