Լրահոս
Միջազգային
22:45
28.05.26
259

Եվրոպան պետք է լինի ուկրաինական բանակցությունների մասնակից, այլ ոչ թե միջնորդ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Img default alt hy

Եվրոպան մտադիր է ուկրաինական հակամարտության շուրջ հնարավոր բանակցություններին հասնել ներկայության՝ որպես լիիրավ մասնակից, այլ ոչ թե միջնորդ, և կարծում է, որ իր ձեռքի տակ ունի դրանց ընթացքի վրա ազդելու լծակներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրյոն։

«Պետք է կենտրոնանալ ոչ թե հենց միջնորդների, այլ միջնորդության առարկայի վրա։ Ըստ էության, Եվրոպան կարող է լինել բանակցությունների միայն կողմերից մեկը։ Ի վերջո, հենց նրա շահերն են դրված խաղասեղանին, և նա բանակցություններում տիրապետում է տարբեր լծակների. այդ լծակները ես չեմ հստակեցնի, բայց դուք գիտեք դրանք։ Եվ մինչ այդ՝ մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի վրա ճնշումը մինչև այն պահը, երբ նա բարեխղճորեն մտնի խաղաղ կարգավորման ուղու վրա»,- պնդել է նա։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, մեկնաբանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը, հայտարարել էր, որ Եվրամիությունը երբեք հանդես չի գա որպես անկողմնակալ միջնորդ Ուկրաինայի հակամարտությունում, քանի որ գտնվում է Կիևի կողմից և պաշտպանում է սեփական շահերը։ Նա նաև հայտնել էր, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր սահմանափակիչ միջոցներ է պատրաստում՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ նստելուն հարկադրելու համար։