Լրահոս
Քաղաքական
20:00
16.09.21
56

Էս փոփոխություններով թուրքը հետ չի գնալու. Գեղամասարում չեն ուզում միանալ Վարդենիսին

Խոշորացված Գեղամասարի բնակիչները սպառնացել են հեռանալ՝ պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերից, եթե համայնքների խոշորացման որոշումը չվերանայվի: Այսօր առավոտյան 3 ժամ Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ պահած գեղամասարցիները պնդում են, որ 18 գյուղ ունեցող համայնքը Վարդենիսին միացնելու դեպքում իրենց կյանքը բարդանալու է: Գյուղացիների բողոքի ակցիային մասնակցել է նաև համայնքապետը: Հակոբ Ավետյանն ու նրա աշխատակազմի անդամները հետո ոստիկանություն՝ զրույցի են հրավիրվել: Ավելի ուշ Հակոբ Ավետյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Մարզպետը նրան խոստացել է երկու օրից այցելել համայնք։