Լրահոս
Քաղաքական
11:51
29.05.26
109

Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի՝ Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը. Պեսկով

Img default alt hy

Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի՝ Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, որևէ արձագանք չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը արձագանքել է Ռուսաստանի կողմից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։