Լրահոս
Հասարակական
10:19
31.05.26
119

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են 25-ամյա Արթուր Ա․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի,  31-ամյա Հմայակ Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 24-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ն և Արթուր Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։