Լրահոս
Աշխարհ
12:32
01.04.19
175

Էրդողանը կորցրեց Անկարան, Իզմիրը ու Ստամբուլը

Img default alt hy

 


Կիրակին ընտրական էր նաև հարևան Թուրքիայում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Էրդողանի կուսակցությունը ստացել է ձայների մոտ 45 տոկոսը: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը 30 տոկոս ձայն ունի: Ընդդիմադիրները հաղթել են մայրաքաղաքում Անկարայում, Իզմիրում և երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլում: Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապել է շնորհավորել է Էրդողանին՝ իր ձեւակերպմամբ «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ: