Լրահոս
Աշխարհ
12:35
01.04.19
154

Եղիսաբեթ թագուհին մեքենա կքշի միայն իր կալվածքների տարածքում

Img default alt hy


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այլևս ընդհանուր օգտագործման ճանապարհներին մեքենա չի վարի: 92-ամյա թագուհին որոշել է հետևել իր անվտանգության ծառայության խորհուրդներին և հրաժարվել մեքենա վարելուց իր կալվածքներից դուրս: Որոշումը կայացվել է ավտովթարից հետո, որում հունվարին հայտնվել էր թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Միևնույն ժամանակ նշվում է, որ թագուհին ոչինչ չպետք է հանձնի, քանի որ նա վարորդական իրավունք չունի: Նա միակ մարդն է Միացյալ Թագավորությունում, որին թույլատրվում է վարել առանց վարորդական իրավունքի: Ի դեպ, թագուհին մեքենա վարելու սիրահար է ու դժվարությամբ է ընդունել այդ որոշումը: