Լրահոս
Քաղաքական
15:45
18.09.21
45

Էդքան փող ունեիք, սառնարան առնեիք՝ էրեխեքի մարմինը գետնին չդնեիք. զոհված զինվորների հարազատներ

Չնայած 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների՝ գունագեղ տոնակատարությունը չեղարկելու պահանջին, հանրապետության հրապարակում շարունակում են նախապատրաստվել սեպտեմբերի 21-ի միջոցառմանը: Զոհվածների հարազատներին վրդովվեցնում է, որ պետությունը տոնակատարությունների համար կարող է միլիոններ ծախսել, իսկ զոհված տղաների մարմինները պահել դիահերձարանի հատակին: