Լրահոս
Քաղաքական
21:26
29.05.26
201

ԵԱՏՄ-ն հավատա՞ց Երևանին. միության անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Հայաստանի հարցը

Այսօր Աստանայում կայացել է ԵԱՏՄ գագաթնաժողովը ու քննարկվել է այնտեղ Հայաստանի սկսած եվրաինտեգրման գործընթացը, բայց այդ մասին ոչ մի բառ չի հնչել տեսախցիկների առաջ: Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն է հայտնել, որ ԵԱՏՄ չորս առաջնորդները հայտարարություն են փոխանցել Հայաստանի փոխվարչապետին, որ Փաշինյանի փոխարեն մասնակցել է նիստին: Նա վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր է բարեխղճորեն մասնակել ԵԱՏՄ աշխատանքներին: 

Ավելի ուշ հրապարակվել է Գրիգորյանին փոխանցված հայտարարության տեքստը: Այնտեղ գրված է, որ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգությանն սպառնացող ռիսկերը` ԵԱՏՄ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը մյուս նիստին` 2026 թվականի դեկտեմբերին կզեկուցեն այն մասին, թե ինչ հետևանքներ են սպասվում Հայաստանին անդամակցության կասեցման դեպքում: