Լրահոս
Քաղաքական
12:56
10.08.21
47

Ձեզ որ ասում են բանակաշինություն դուք ներքնաշորից եք խոսում․ Մամիջանյանը՝ իշխանությանը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ներկայացմամբ հայկական կողմը հանցագործներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին որպես գերի է հանձնել ադրբեջանական կողմին, սակայն հետ չի ստացել հայկական կողմի բոլոր գերիներին։ 

Վերջինս իր մտագոհությունը հայտնեց նաև այն կապակցությամբ, որ իշխանական պատգամավորները խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի այլընտրանք չունենալու մասին։ «Այսինքն մենք ոչ մի պայման չենք թելադրել», - մտահոգություն հայտնեց Մամիջանյանը։

Անդրադառնալով այն իշխանական  պատգամավորներին, որոնք ընդդիմությանը մեղադրում են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը չափազանցված ներկայացնելու մեջ, Մամիջանյանը հիշեցրել է քառօրյա պատերազմի զոհերի իրական թիվը․  «Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են որևէ մեկին մեղադրել 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացնելու մեջ, թող գնան ու մեղադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր քառօրյայի զոհերի թիվը մինչև այսօր իրենց ելույթներում մեծացնում են։ Քառօրյայի ընթացքում մենք  ունեցել ենք 75 զոհ։ Ձեր պատգամավորների 90 տոկոսը 100 և ավելի թիվն է օգտագործում»։

Բացի այդ, Մամիջանյանը խոսեց ձայն արձակող բանկաների՝ «կոկոշների» մասին, որոնք ըստ իրեն ավելի շատ օգուտ են տվել, քան իշխանության կողմից գնված ՍՈւ-երը։

«Խոսվում է անօդաչուներից։ Գրված էր սպառազինությունների ձեռքբերման  պլանով, ինչու՞ էիք փոխում։ Մի բանից, որ չեք հասկանում, ինչու՞ եք սկսում փոխել։ Փաստացի՝ երկու կետ եք փոխել, երկուսն էլ՝ կործանարար»,- նկատեց վերջինս։

Եզրափակելով ելույթը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կատարած բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ անգամ «ներքնաշորերի ռեֆորմները» վերջինիս օրոք էին սկսվել։