Լրահոս
Աշխարհ
23:04
25.06.19
145

Ձեռնամարտ Վրաստանի խորհրդարանում. 41 մարդ ազատ է արձակվել

Չնայած իշխանությունների զիջումներին՝ Վրաստանում ցուցարարները շարունակում են սպառնալ նոր բողոքի ակցիաններով և պետությանը թելանդրում են իրենց կամքը:
Իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչպես պահանջում էին ցուցարարները: Բողոքավորներին սա քիչ է թվում և ցանկանում են, որ ազատ արձակվեն ձերբակալված ակտիվիստներն ու պատասխանատվության կանչվեն ոստիկանները: