Լրահոս
Աշխարհ
16:34
30.03.19
188

Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին փաստաթուղթ է հանձնել

Img default alt hy


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյի գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին է հանձնել փաստաթուղթ, որով կոչ է արել ԱՄՆ-ին փոխանցել միջուկային զենքն ու ռումբերի համար նախատեսված վառելիքը: Reuters-ի աղբյուրը հայտնում է, որ Թրամփը փետրվարի 28-ին անգլերեն եւ կորեերեն գրված փաստաթուղթը Կիմին է փոխանցել Հանոյի ՙՄետրոպոլ՚ հյուրանոցում: Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկրորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել փետրվարի 27-28-ին: Երկու երկրների առաջնորդների բանակցություններն ավարտվել էին առանց որևէ փաստաթղթի ստորագրման: