Լրահոս
Քաղաքական
14:40
29.05.26
117

Դուք լավ գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքի տեր մարդ է. Սևակ Խաչատրյան

Img default alt hy

Հենց սպիտակցին է ամենաշատը զգացել ավերիչ երկրաշարժը, և 1998-2008 թվականների վերականգնման աշխատանքները ևս զգացել է հենց սպիտակցին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր մենք գտնվում ենք այս դահլիճում, որը նույնպես կառուցվել է նախագահ Քոչարյանի տարիներին։

Դուք լավ գիտեք, որ մեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսքի մարդ է։ Կամ չի տալիս խոստում, կամ եթե խոստում է տալիս՝ լինի դա նախընտրական, թե առօրյա կյանքում, այդ խոստումն իրականանալու է, ընդ որում՝ կրկնակի, եռակի ավելի շատ։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ դուք հունիսի 7-ին պետք է կատարեք ճիշտ ընտրություն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։