Լրահոս
Իրավական
17:05
01.10.21
41

Դատավորները չեն վախենում վեթինգներից. տեսանյութ

«Դատավորները չեն վախենում վեթինգներից, իրենց նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներից»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից հետո հայտարարել է վերաքննիչ ատյանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Նա արձագանքել է արդարադատության նախարարի հայտարարությանը, թե հիմա՝ իր արդեն կլինեն վեթինգի առաջին դրսևորումները: Կարեն Անդրեասյանը նաև ասել էր, որ ինքն ավելի ուշադիր է լինելու դատավորների սխալների նկատմամբ: Պապոյանը դեմ չէ՝ եթե իրոք խախտումներ կան, թող բացահայտվեն դրանք: