Լրահոս
Առողջապահական
16:10
18.09.21
74

Չպատվաստված աշխատակիցները հոկտեմբերի 1-ից ԱԺ չեն մտնի


Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցների մուտքը Ազգային ժողով կարգելվի: «168.am»-ի ձեռքում է հայտնվել խորհրդարանի սենյակներում շրջող մի փաստաթուղթ, որով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը ուզում է ստանալ չպատվաստված աշխատողների տվյալները: Ըստ տեղեկությունների՝ այդ տվյալներն աշխատակազմի ղեկավարին պետք են, որպեսզի հոկտեմբերի 1-ից մուտքի քարտերն արգելափակվեն, և չպատվաստվածները չկարողանան մտնել ԱԺ շենք: «168․am»-ը գրում է նաև, որ 2 օր առաջ խորհրդարան է եկել շտապ-օգնության բրիգադ, որը գրեթե ստիպողաբար պատվաստել է խորհրդարանի 45 աշխատակիցների: