Լրահոս
Երևան
11:43
13.10.21
69

Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի

Img default alt hy

Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են, հայտնում է Արմենպրեսը:

Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:     

 «Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,-տեղեկացրել են քաղաքապետարանից: