Լրահոս
Հայաստան
22:13
09.08.21
78

«Չեմ խայտառակվում, երեխաս էլ Բաքվում է քարին քնած». Նստացույց՝ կառավարության մոտ

Գերեվարվածների հարազատները նստացույց են անում կառավարության շենքի մոտ: 8 ամիս անց, նրանք այդպես էլ չեն ստանում միակ հարցի պատասխանը ե՞րբ են տղաները վերադառնալու:

Տիգրան Ավինյանը, որ փոխվարչապետ եղած ժամանակ զբաղվում էր գերիների հարցով ու հատուկ ճոխությամբ էր ներկայացնում փոքրաթիվ խմբերի վերադարձը, այսօր կառավարության շենք է մտել չտեսնելու տալով գերիների հարազատներին: