Լրահոս
Աշխարհ
17:12
28.03.19
180

Brexit-ից հետո Թերեզա Մեյը կհեռանա

Img default alt hy


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի անմիջապես Brexit-ից հետո: Նա նշել է, որ Եվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ անհրաժեշտ կլինեն նոր մոտեցումներ եւ նոր ղեկավար: Բանակցությունների երկրորդ փուլը սկսվելու է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո: Ավելի վաղ Եվրամիության ղեկավարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային ժամկետ է տրվում մինչեւ ապրիլի 12-ը՝ վերջնական որոշման համար: