Լրահոս
Մշակույթ
16:33
16.09.21
144

ԲԱՌԵՐԷՆ. Զահրատ- ՈՍՊ ՍՏԿՈՂ ԿԻՆԸ

Այսօր ժամը՝ 21:15-ին, 5-րդ ալիքի եթերում  «Բառերեն»-ն  է: Նորաստեղծ կինոպոեզիա-ֆիլմաշարով փորձում է արվում ցույց տալ ոչ թե բանաստեղծական պատկերների նյութականացված համարժեքները, այլ բանաստեղծության ապրման ընթացքը, մարդու կամ որևէ առարկայի շարժման մեջ արտահայտել խոսքի հուզական ազդեցության պլաստիկան։

Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը - սեւ մը - քար մը - կանաչ ոսպ մը Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - յանկարծ բառ մը - բառ ոսպի քով Յետոյ բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - յետոյ խօսք մը Ու բառ առ բառ խօլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը Յետոյ կեանք մը - ուրիշ կեանք մը - կեանք կեանքի քով - ոսպ մը - կեանք մը Դիւրին կեանք մը - դժուար կեանք մը - ինչու դիւրին - ինչու դժուար Բայց քով քովի կեանքեր - կեանք մը - յետոյ բառ մը - յետոյ ոսպ մը Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը - սեւ մը - ցաւ մը - կանաչ երգ մը Կանաչ ոսպ մը - սեւ մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը։

Կարդաց՝ Դավիթ Հակոբյանը Դերերում՝ Դավիթ Հակոբյան Նարեկ Բաղդասարյան Հարություն Սարգսյան Տաթև Ղազարյան Սերգեյ Թովմասյան Արմինե Անդրեասյան Մարիա Սեյրանյան Միշա Հակոբյան Սարգիս Շողունց