Լրահոս
Տարածաշրջան
22:00
29.09.21
62

Բաքուն՝ ցեխաջրի մեջ. ջրի տակ են անցել տներ, մեքենաներ, դպրոցներ. տեսանյութ

Ադրբեջանում ջրհեղեղից պաշտոնական տվյալով՝ 2 մարդ է մահացել, մոտ 3 տասնյակը վնասվածքներով հոսպիտալացվել է: Բաքվում ու ամբողջ Ապշերոնի շրջանում հեղեղումների պատճառն արդեն մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներն են:

Հեղեղված փողոցների պատճառով աշակերտները մնացել են դպրոցներում արգելափակված, հանրային տրանսպորտից էլ մարդկանց դուրս գալ օգնել են փրկարարները: