Լրահոս
Առողջապահական
22:37
05.03.20
60

ԱԺ-ում եւ կառավարությունում առողջ են. դասերը կվերսկսվեն

Երբ Գոլդեն Փելեսում կարանտինի մեջ մարդիկ կան, որ 2 օր ազատ շփվել են բոլորի հետ, ծնողներին ամենաշատն անհանգստացնողը իրենց երեխաների ճակատագիրն է: Դասերը երկուշաբթիից կվերսկսվեն: Կրթության նախարարն այսօր կառավարության նիստում ասել է Առողջապահության նախարարությունից դպրոցները փակելու հատուկ ցուցում չունեն: Իսկ Ազգային ժողովում հատուկ ցուցում կա: Պատգամավորները, այցելուներն ու լրագրողները կարող են շենք մտնել միայն ջերմությունը չափելուց հետո: Խորհրդարանում երևի գիտեն, որ վտանգավոր վիրուսով վարակվածի ջերմությունն էլ կարող է 36 ու 6 լինել: