Լրահոս
Քաղաքական
16:41
30.03.19
186

ԱԺ նախագահի հաշվից արգելանքը հանվել է

Img default alt hy


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արդեն կարող է ապառիկով հեռուստացույց գնել: Նրա հաշվի վրայի արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հարկադիր կատարման ծառայությունից: Ինչպես հիշում եք ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր, որ ինքը փորձել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չի կարողացել, քանի որ հաշվի վրա կալանք կա: Դրանից հետո Այընտրանք ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը Արարատ Միրզոյանի համար հեռուստացույց էր նվեր տարել խորհրդարան: Մանթաշյանին հրավիրել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու, նա էլ բացատրագրում նշել էր, որ դա բարի կամքի դրսևորում է եղել: