Լրահոս
Հայաստան
17:21
04.08.21
68

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանը քննարկում է ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը. Ուղիղ

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանը շարունակում է Ազգային Ժողովի փոխնախագահի ընդդիմության թեկնածուի ներկայացման հարցի քննարկումը:

Խորհրդարանի երրորդ փոխնախագահը, ըստ օրենքի, ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Հիշեցնենք, որ խորհրդարանի իշխանական թևն արդեն ընտրել է երկու փոխնախագահ, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արշակ Հակոբյանի:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտել են ընտրությունը, ինչպես դա արել էին՝ խորհրդարանի նախագահ և առաջին փոխնախագահ ընտրելիս: