Լրահոս
Հայաստան
13:17
04.08.21
87

Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան

Այսօր առավոտյան Հայաստանի խորհրդարանն ընտրել է ութերորդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ փոխնախագահին: ՔՊ-ական Հակոբ Արշակյանն է ստանձնել այդ պաշտոնը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտել են ընտրությունը, ինչպես դա արել էին՝ խորհրդարանի նախագահ և առաջին փոխնախագահ ընտրելիս: Խորհրդարանը երրորդ փոխնախագահը, ըստ օրենքի, ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

«Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ Իշխան Սաղաթելյանի  չեն  կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրել ենք  մեր հայրենիքի մի կարևոր մասը։

  «Մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիք,  մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար»,նշեց Իշխան Սաղաելյանը։