Լրահոս
Քաղաքական
20:09
29.05.26
134

Արտոնյալ պայմանով ԵԱՏՄ շուկան փակվում է, բարձր մաքսատուրքով եվրոպականը՝ բացվո՞ւմ. Փաշինյանի առաջարկը

Հայաստանն արդեն հեռացել է ԵԱՏՄ շուկայից: Այսօրվանից 65 մլն շիշ Ջերմուկի վաճառքն է դադարեցվել Ռուսաստանում, վաղվանից կսահմանափակվի Հայաստանում արտադրված միրգ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան: Փաշինյանի թիմը «ոչնչին լրջություն չտալու» քաղաքականությունն է որդեգրել: Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի առաջ բաց է 7 միլիարդանոց շուկան, իրենք անդամ եվրոպական մաքսատուրքերի աջակցության ծրագիր են մշակել: