Լրահոս
Իրավական
22:38
10.08.21
50

Արմեն Գևորգյանը բերման չի ենթարկվի դատարան, իր ոտքով կգնա նիստին

Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի բացակայության պատճառը անցած շաբաթ հարգելի համարած դատավորը, այս շաբաթ որոշել է նույն պատճառաբանությունը անհարգելի համարել ու բերման ենթարկել Գևորգյանին: Ինչպե՞ս պետք է նա թողնի օրենսդիրի գործերը ու կաշառքի գործով դատավարությանը գնա, եթե քվերակությունների ժամանակ անգամ մեկ պատգամավորի ձայնը կարող է վճռորոշ լինել տարակուսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց դատավոր Աննա Դանիբեկյանն անդրդվելի է մնացել:

Ինքը Գևորգյանը խորհրդարանում է իմացել բերման ենթարկելու որոշման մասին, հայտարարել, որ նման անհրաժեշտություն չի ծագի, ինքը կներկայանա հաջորդ նիստին՝ անկախ հանգամանքներից: