Լրահոս
Աշխարհ
11:01
04.04.19
185

Առեւանգել են ամերիկացի զբոսաշրջիկ

Img default alt hy

Ուգանդայում առեւանգել են ամերիկացի զբոսաշրջիկ եւ եւ պահանջում են 500,000 ԱՄՆ դոլար փրկագին: Դեպքը տեղի է ունեցել Էլիզաբեթյան ազգային այգում՝ 4 զինված տղամարդկանց մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրել են Ուգանդայի իրավապահ մարմինները եւ հավելել, որ ԱՄՆ դեսպանատան հետ միասին ջանքեր են գործադրում զբոսաշրջիկին ազատելու համար, տեղեկացնում է CNN-ը: