Լրահոս
Արցախ
13:47
10.08.21
50

Արցախում զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Img default alt hy

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 10-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Ներգին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 Օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել: