Լրահոս
Աշխարհ
11:45
27.03.19
164

«Առանց հետդարձի ժամանակ»՝ Ուկրաինայում

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ICTV ալիքին տված հարցազրույցի ժամական հայտարարել է, որ 2-3 տարի անց իր երկիրը էներգետիկայի ոլորտում անկախ կդառնա եւ այլեւս բնական գազ չի ներկրի:

«Ես վստահեցնում եմ, որ եթե մենք հասնենք այդ «առանց հետդարձի ժամանակին»՝ 2019 թվականին, Ուկրաինան ամբողջովին կանկախանա ու մենք կդադարեցնենք գազի ներկրումը», ասել է նախագահը:

Ավելի վաղ Պորոշենկոն բացատրել էր «առանց հետդարձի ժամանակ»-ի նշանակությունը, որը, ըստ նրա՝ եւրոպամետ նախագահի ընտրվելու հետ է կապված, որը կերաշխավորի, որ իրենց երկիրը այլեւս երբեք չի վերադառնա Խորհրդային կարգերին:

 «Ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ, ու դա մեզ հնարավորություն կտա առաջ շարժվելու ու չվերադառնալու Խորհրդային միություն ու Ռուսական կայսրություն», ասել է նա: