Լրահոս
Մշակույթ
22:29
01.04.19
162

Առաջ՝ երգով. ո"վ կղեկավարի Օպերան

Օպերան նոր տնօրեն չի ունենա, բայց Կոնստանտին Օրբելյանն էլ չի վերանշանակվի այդ պաշտոնին: Վարչապետի հանդիպումը թատրոնի 7 հոգանոց պատվիրակության հետ անսպասելի ելք է ունեցել: Հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը մասնրամասնել է, թե ինչու է նախարարի պաշտոնակատարը Օրբելյանին ազատելու որոշում ստորագրել: Ըստ վարչապետի՝ Օրբելյանը նախորդ երկու տարիների ընթացքում 194 օր բացակայել է աշխատանքից, 2017-ին ֆինանսների նախարարությունը 92 միլիոն դրամի խախտում է հայտնաբերել թատրոնում, որից 10 միլիոնը վերականգնվել է, օրենսդրական խախտումներ կան: Թատրոնի արտիսները այլ վիճակագրություն են հակադրում սրան: Օրբելյանի ղեկավարման երեք ու կես տարվա ընթացքում 6-ից ավելի պրեմիերա է եղել Երևանյան բեմում, անհիշելի ժամանակներից արտասահման հյուրախաղերի չմեկնած արտիստները՝ երեք երկրում ներկայացրել են հայկական օպերան: