Լրահոս
Կրթություն և գիտություն
00:29
02.03.20
81

Ապտակ՝ դպրոցին

Այս շաբաթ աղմկոտ լրահոսի լուսանցքում մնաց, գուցե շատերիդ աչքից վրիպեց մի դեպք սովորական դպրոցում: Երևանի դպրոցներից մեկում 5-րդ դասարանցիներից մեկի մայրը ապտակել էր հայոց լեզվի ուսուցչուհուն, դասի ժամանակ 3 տասնյակ աշակերտի առաջ: Հետո փոխքաղաքապետը հանդիպել էր դպրոցի անձնակազմի ու այդ երեխայի ծնողների հետ, իմանալու ուսուցչին ապտակելու պատճառը: