Լրահոս
Արցախ
21:11
02.04.19
210

Ապրիլյան պատերազմից 3 տարի անց

Այսօր՝ օրվա տարբեր ժամերի  Եռաբլուրում էր նախկին ու ներկա քաղաքական էլիտան՝ հարգելու 3 տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմի զոհերի հիշատակը: Այդ օրերին կորցրեցինք ավելի քան 100 զինվոր, 800 հեկտար տարածք: Հրադադարի կնքումից 22 տարի անց դա Ադրբեջանի սանձազերծած ամենամասշտաբային գործողությունն էր, որի առաջին զոհերից էին նաեւ Թալիշի խաղաղ բնակիչները: Նոր պատերազմ, նոր տարածքներ՝ Պաշտպանության նախարարի օրակարգ բերած՝ թարմ հայտարարությամբ մեր երկրի ռազմական ու քաղաքական գործիչները հիշեցնում են՝ ամեն վայրկյան պատրաստ ենք պատասխանելու ցանկացած սադրանքի: