Լրահոս
Կրթություն և գիտություն
22:55
05.08.21
40

Ապաքաղաքական խոստումով եպհ ռեկտորի ԺՊ է դարձել փաշինյանի քաղաքական թիմի անդամը

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի մի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվեց մեկ այլ պաշտոնակատարով: Բուհերն ապաքաղաքականացնելու խոստումներ տված իշխանությունը Մայր բուհ է ուղարկել քայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Այս որոշումը ԿԳՄՍ-ն կայացրել է այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել՝ բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխությունը: Այդ փոփոխությամբ կառավարությունը ցանկանում էր բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում մեծամասամբ գործադիրի լիազոր մարմնի ներկայացուցիչներ նշանակել, ինչը, ըստ փորձագետների բուհերին կզրկեր անկախությունից: