Լրահոս
Իրավական
21:46
03.08.21
79

Անձեռնմխելի օրենսդիրներ՝ կալանավայրում. Դատախազության «իրավաբանությունը»

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեվորգ Բաղդասարյանը այսօր հայտատարել է, որ Հայաստան դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքթարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է մինչև նրանց պատգամավորի մանդատ ստանալը և նրանց վրա ըստ էության չի տարածվում Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորական անձեռնմխելիությունը:

Ինչպես գիտեք, երեկ խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր կալանավորված պատգամավորների թեկնածությունը և պահանջել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ու գնան խորհրդարան: Այսօր Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները հայտատարել են, որ Սահմանադրական դատարանում վիճարկելու են խորհրդարանի նախագահի ընտրությունը: Պնդում են՝ Սիմոնյանի ընտրությունն անօրինական է, նա ընտրվել է ոչ մրցակցային պայմաններում: