Լրահոս
Քաղաքական
17:23
09.08.21
73

Անդրանիկ Քոչարյանն անպատասխան թողեց ռազմաքաղաքական ռիսկերի մասին Տիգրան Աբրահամյանի հարցը

ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերջինս գնահատում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում հետպատերազմյան ժամանակահատվածում։

Մասնավորեցնելով իր հարցը, Աբրահամյանը ընդգծեց, արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ իշխանությունները համարժեք միջոցառումներ են իրականացրել հետպատերազմյան իրավիճակում՝ թե՛ հրատապություն ենթադրող հարցերի շուրջ, թե՛ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։