Լրահոս
Իրավական
21:47
26.03.19
158

Անցյալի պատմություններով առաջ չեն գնում


Օրենսդիրի ընդդիմադիր թևն անհանգստացած է, որ երկրում կարող է նախադեպ դառնալ հին ու փոշոտ՝ ընտրական գործերի վերաբացումը: Ինչպես գիտեք, Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Ինչի մասին երկրորդ նախագահին հասցեագրած բաց նամակում գրել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչու ավելի հետ չեն գնում ու քննում օրինակ 1991 թվականի ընտրությունները: Ի՞նչ են հակադրում քաղաքական օրակարգը մաքուր պահելու ընդդիմադիր պահանջին՝ «Իմ քայլից»՝ ռեպորտաժում: