Լրահոս
Միջազգային
22:00
28.05.26
251

ԱՄՆ-ը կպատժի Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու ցանկացած փորձ․ Բեսենթ

Img default alt hy

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կպատժի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարների գանձման համակարգ սահմանելու ցանկացած փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Միացյալ Նահանգների կառավարությունը չի հանդուրժելու Հորմուզի նեղուցով անցման համար վճարների համակարգ սահմանելու որևէ փորձ», - գրել է նա X սոցցանցում։ «Մասնավորապես, Օմանը պետք է իմանա, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վճռականորեն հետապնդելու է բոլոր այն մասնակիցներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են նեղուցով անցման համար վճարների սահմանմանը նպաստելու գործում, իսկ դրան պատրաստ ցանկացած գործընկեր կենթարկվի պատժամիջոցների», - հավելել է նախարարը։